Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները
07.12.2012
Քննարկվել է մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները
Դեկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ ԿՏ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի ներկայությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին մարզի համայնքների եկամուտների հավաքագրման հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությանը մասնակցում էին եկամուտների հավաքագրման 80 տոկոսից ցածր ցուցանիշ ապահոված համայնքպետերը:
Մարզի համայնքների բյուջեներին 2012թ. ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Քննարկվեցին, համայնք առ համայնք, բոլոր խնդիրները և նախանշվեցին դրանց լուծման հնարավորությունները:
Համայնքների ղեկավարները խոստացան մինչև ընթացիկ տարվա ավարտը եկամուտների հավաքագրման մակարդակները հասցնել 100 տոկոսի: