Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի հիմնադրման 35-րդ տարեդարձը:

05.12.2012

 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց ՀՊՏՀ պաշտոնական ամսագրի` <ՏՆՏԵՍԱԳԵՏ>-ի, հիմնադրման 35-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ ՀՊՏՀ նիստերի սրահում ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ բուհի ղեկավարության, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության ներկայացուցիչների, բուհի պաշտոնական <Տնտեսագետ> ամսագրի բարեկամների ու, իհարկե, ստեղծագործական կազմի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:
ՀՊՏՀ-ականներին սիրելի ամսագրի 35-ամյակի առիթով skype ուղիղ տեսակապով շնորհավորեց Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը: Իր շնորհավորական խոսքում է.Ղազարյանը մասնավորապես ասաց.
<Մեծարգո ռեկտոր, հարգելի գործընկերներ: Շատ ուրախ եմ, մեր համալսարանի ինձ համար շատ սիրելի պաշտոնաթերթի հիմնադրման 35-րդ հոբելյանի կապակցությամբ, որի առիթով սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս, առաջին հերթին բոլոր այն մարդկանց ում ջանքերով 35 տարի շարունակ լուս է տեսնում <Տնտեսագետը>: Միակ հանգամանքը, որի համար ցավ եմ ապրում, այն է, որ այսօր, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չկարողացա ներկա գտնվել ինձ համար շատ կարևոր այդ միջոցառմանը, Ձեզ հետ միասին կիսել իմ ուրախությունը, որի պատճառով էլ չուզեցի անմաս մնալ այսօրվա միջոցառումից և ընտրեցի Ձեզ հետ շփվելու այս տարբերակը: Իմ ուսանողական տարիներից սկսած ես ոչ միայն <Տնտեսագետի> մշտական և հավատարիմ ընթերցող եմ, այլև ամսագրի արտահաստիքային աշխատակից: Ես ուրախ եմ այսօր տեսնել <Տնտեսագետը> ժամանակակից ամսագրերի չափորոշիչներին համապատասխան որակով: Ամսագրի գունավոր  թողարկումը եղել է իմ երբմնի  երազանքներից մեկը, որն այսօր իրականություն է դարձել ի շնորհիվ ՀՊՏՀ ղեկավարության և Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին մեր գործընկերների ջանքերի: Այդ եռանդուն թիմի շնորհիվ է նաև, որ մեր համալսարանը պատշաճ կերպով ներկայանում է ոչ միայն հրապուրիչ և բովանդակալից ամսագրով, այլև ժամանակակից սոցիալական ցանցերում, էլեկտրոնային լրատվամիջոցներով և ողջ հանրությանն է ներկայացնում բովանդակալից, մշտապես թարմ և բազմատեսակ օգտակար տեղեկություններ պարունակող ինտերնետային կայք: Ես սրտանց շնորհավորում եմ նաև ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գործընկերներին` բաժնի կազմավորման առաջին տարեդարձի կապակցությամբ: Մեկ տարին առհասարակ քիչ է գնահատականներ տալու համար, բայց այս դեպքը հաճելիորեն բացառություն է դրանով, որ վստահաբար կարելի է ասել, որ անցյալ տարին մեր համալսարանում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումներ պահանջված էին, իսկ այս բաժնի գոյությունը մեր համալսարանում` անհրաժեշտություն: Հաջողություններ եմ մաղթում մեզ բոլորիս և սպասում նոր և հաճելի լուրեր մեր սիրելի համալսարանից>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 10:17:56