Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի> ծրագրի շրջանակում կազմակերպված հակակոռուպցիոն միջոցառմանը
05.12.2012
Դեկտեմբերի 5-ին Վայքի տուրիզմի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար
Ղազարյանի ներկայությամբ տեղի ունեցավ <Կոռուպցիոն ռիսկերը, այդ թվում բնապահպանական խնդիրներից բխող, կոռուպցիոն ռիսկերը Վայոց ձորի մարզում և համայնքներում> թեմայով հակակոռուպցիոն միջոցառում: Այն կազմակերպել էին <Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա> հասարակական կազմակերպությունը և Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը <Հայաստանն ընդդեմ
կոռուպցիայի> ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի Վայոց ձորի տարածքային գրասենյակի համակարգողը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավարը, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող
Էմին Բեգլարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան <Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա> ՀԿ
նախագահ, <Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի> ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գայանե Խաչիկյանը:
<Կոռուպցիոն ռիսկերը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում Վայոց ձորի մարզում> զեկույցով հանդես եկավ դատախազ Գ. Խաչիկյանը:
Բնապահպանական միջոցառումների նկատմամբ պետական վերահսկողության և մարզում արձանագրված խախտումների ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը:
Վայոց ձորի մարզի համայնքնապետարաններում աշխատանքների հրապարակայնության և
թափանցիկության ապահովման հիմնախնդիրները ներկայացրեց Էմին Բեգլարյանը:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում: Եղան առաջարկություններ: