Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտաժողով` նվիրված ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին

03.12.2012

Դեկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ներկայությամբ` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազան Մկրտչյանի, տեղի ունեցավ <Տարածքային տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները> խորագրով գիտաժողով, նվիրված` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի հիմնադրման հինգ ամյակին: Գիտաժաղովը վարում էր մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, դասախոսներ և մասնաճյուղի ուսանողները:
Ներկաներին ողջույնի խոսք ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ, տ.գ. թեկնածու, պրոֆեսոր Էդգար Ղազարյանը, թեման`<Նոր քաղաքների կառուցման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում> և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, տ.գ. դ.պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, թեման` <Մարզերի տարածական զարգացումը քլասթերների հիման վրա>: Գիտական զեկույցներ ներկայացնողներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ:
Այնուհետև գիտաժողովի մասնակիցներն ուղևորվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ, շրջայց կատարեցին մասնաճյուղում, որտեղ էլ տեղի ունեցավ հյուրերի հանդիպումը ուսանողների հետ:
Մասնաճյուղի ուսանողները և դասախոսները հարցեր ուղղեցին հյուրերեին և նրանց հետ կիսվեցին իրենց մտքերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00