Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է պետական պաշտոնյաների էթիկայի խնդիրներին նվիրված համաժողովին

02.12.2012

 Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը <Քաղաքացիական կրթության նախագիծ> ՀԿ-ի ջանքերով Ծաղկաձորում կազմակերպել էր համաժողով <Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում> խորագրով: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հրավերով համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, <Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի> նախագահ Էմիլ Բաբայանը: <Հեթչի օրենքով ամերիկյան պաշտոնյաների համար նախատեսվող էթիկայի կանոնները թեմայով> հիմնական զեկույցով համաժողովում հանդես է եկել Հյուսիսային Կառոլինայի համալսարանի կառավարման դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Ջոյսը:
Պետական պաշտոնյաների էթիկային վերաբերող հայկական օրենքներն ու կանոնակարգերը ներկայացրել են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Պետական պաշտոնյաների էթիկային վերաբերող եվրոպական օրենքներն ու կանոնակարգերը ներկայացրել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը և Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիսլավ Ռաչինսկին:
<Էթիկայի կանոնները `Հայաստանի դատական և իրավապահ կառույցներում> զեկույցները ներկայացրել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը:
<Էթիկային վերաբերող օրենքներ ու կանոնակարգերի կիրառման մեխանիզմները և դրանց գործարկումը Հայաստանում> թեմայով հանդես են եկել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00