Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաց հասարակական բանավեճ <Կովկասի> ինստիտուտում

29.11.2012

 

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող բարեփոխումների և խնդիրների շուրջ նոյեմբերի 28-ին հասարակական բաց հասարակական բանավեճ է տեղի ունեցել <Կովկաս> ինստիտուտում` Վայոց ձորի մարզպետի, տարածքային կառավարման նախարարության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի մասնակցությամբ <Հանրիխ Բյոլ հիմնադրամի բանավեճերը Երևանում> ծրագրի շրջանակներում:
Իր ելույթում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն առանձնացրել է տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող երեք հիմնական խնդիրներ.

1.Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող հանրային ծառայությունների որակ,
2. Իշխանության ապակենտրոնացում,
3. Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:
<Տեղական ինքնակառավարման համակարգը ինստիտուցիոնալ առումով կայացած է, բայց համակարգի առջև ծանրացած մի շարք խնդիրներ կան, օրինակ` որոշ համայնքների կենսունակության հարցը>,_ տեղական ինքնակառավարման խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Շատ համայնքներ, պայմանավորված իրենց սահմանափակ հնարավորություններով, չեն կարողանում հանրությանը որակյալ ծառայություններ մատուցել: Ահա թե ինչու կառավարությունը որոշել է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով և այդ նպատակով քննարկել ու արդեն ընդունել է համայնքների խոշորացումը խրախուսելու մասին հայեցակարգային փաստաթուղթը:
Է.Ղազարյանը նշեց, որ համայնքների նախնական նպատակային թիվ խոշորացման գործընթացի արդյունքում չկա: Հակառակը՝ այդ թիվը ձևավորվում է փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում: Օրինակ`Վայոց ձորի դեպքում` առաջարկվել է 44-ի փոխարեն ունենալ 8 համայնք: Դա փորձագիտական խմբի եզրակացությունն է, որի կազմում ընդգրկված է եղել նաև Էդգար Ղազարյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00