Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ում ՏԻՄ համակարգի զարգացմանը

29.11.2012

  

Նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած <Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումները> վերնագրված փաստաթուղթը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ:

Փաստաթուղթը քննարկման ներկայացրին «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ալեքս Սարդարը եւ ներկայացուցչության անդամ Արթուր Դրամփյանը: Հարակից զեկույցով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար` նշեց, որ քննարկվող փաստաթղթում առկա դրույթներից շատերը կարող են օժանդակել ՏԻՄ համակարգի հետագա զարգացմանն ու բարեփոխմանը: ՀՀ փոխվարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը տարածքների համաչափ զարգացման համար վերջին երկու տարիներին մշակել է հայեցակարգ, որը հաջողությամբ իրականացվում է: Մշակման փուլում է երկրորդ քայլը, որի նպատակը համայնքներում ֆինանսական ռեսուրսների համաչափ բաշխումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15