Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 7-րդ նիստը

28.11.2012

Երեկ` նոյեմբերի 27-ին, ներքոշարադրյալ օրակարգով տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 7 նիստը, որը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար
Ղազարյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, աշխատակազմերի քարտուղարներ, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը:
Նիստի օրակարգային հարցերն էին`
1. <2012թ. տասը ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>
/Զեկեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/:
2. Համայնքային ծառայության ոլորտում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/:
Հայտարարություններ`
-Զորահավաքային պլանների կազմման վերաբերյալ.
/Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյան/:
-ՀՀ կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մարզպետարանին ենթակա ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության մասին հաղորդում.
/Զեկուցող` աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան/:
-Գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերաբերյալ,
/Զեկուցող` աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:
-Հողի հարկի արտոնությունների վերաբերյալ.
/Զեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնեսական. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/:
-Ավագանու նիստերի հրավիրման և օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու մասին.
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/:
Մարզի համայնքներում Ամանորի և Սուրբ Ծննդի միջոցառումների անցկացման վերաբերյալ.
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչ. պետ Ա. Գրիգորյան/:
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորեց նորանշանկ փոխմարզպետ Արան Գրիգորյանին և մաղթեց հետագա հաջողություններ:
Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակզմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Վերջինս հանդես եկավ <2012թ. ինն ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին> զեկուցմամբ և նշեց, որ 2012 թվականի 10 ամսվա ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջեներով եկամուտներ են նախատեսվել 866209.8 հազ. Դրամ, տեղական բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 834983.1 հազ. Դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված ընդամենը եկամուտների հավաքագրումը կատարվել է 96.4 %-ով, սեփական եկամուտներ՝ նախատեսվել է 2268783հազ. Դրամ, փաստացի հավաքագրվել է 231398 հազ. Դրամ, կամ կատարվել է 86.1% ով:
Օրակարգի երկրորդ <2012 թվականի անցած ժամանակահատվածում համայնքային ծառայության բնագավառում կատարված աշխատանքների մասին> հաղորդմամբ հադես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Արամ Գրիգորյանը, որը նշեց, որ 2012 թվականի անցած ժամանակահատվածի ընթացքում մարզի համայնքներում համայնքային ծառայության բնագավառում իրականացված աշխատանքները:
Նա մարզխորհրդի մասնակիցների առջև հանդես եկավ <Ավագանու նիստերի հրավիրման և օրենքով սահմանված ժամկետում արձանագրությունները մարզպետարան ներկայացնելու մասին> հայտարարությամբ, ներկաների ուշադրությունը հրավիրեց առանձին համայնքներում ավագանու նիստերի հրավիրման օրենսդրությամբ սահմանված կարգի խախտման և արձանագրությունները ժամկետի խախտումով մարզպետարան ներկայացնելու փաստերի վրա:
Հայտարարություններ
<Զորահավաքային պլանների կազման վերաբերյալ> հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձոր մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանը և առաջարկեց համայնքների ղեկավարներին` երկօրյա ժամկետում կազմել և մարզպետարանի աշխատակազմ ներկայացնել զորահավաքային պլանները:
<Գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերաբերևալ> հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյանը: Վերջինս մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ագրոսանիտարիայի կանոները պահպանելու, զո-անասնաբուժական միջոցառումները ժամանակին և որակով կազմակերպելու, անասնագլխաքանակի ճիշտ հաշվառում անցկացնելու հարցերին, մարզում անասնահամաճարակների բռնկումից խուսափելու նպատակով:
ՀՀ կառավարության չորրորդ հրատապ ծրագրով մարզին հատկացված գումարներն ըստ համայնքների բաշխման մասին հաղորդմամբ հանդես եկավ մարզպետ Էդգար Ղազարյանը, որը թվարկեց հրատապ ծրագրերը, կարևորեց դրանց իրականացումը, միաժամանակ համայնքների ղեկավարներին տեղեկացրեց, որ այսուհետև ծրագրեր կիրականացվեն միայն այն համայնքներում, որտեղ կարձանագրվեն սեփական եկամուտների 100 և ավելի տոկոս հավաքագրման ցուցանիշեր:
Վերջում նախագահողը հիշեցրեց Ամանորի և Սուրբ Ծննդյան առաջիկա տոների մասին և հորդորեց համայնքներում դրանք նշել պատշաճ մակարդակով:
Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկումներ և ընդունվեց համապատասխան որոշումներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելեց Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00