Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա մարզխորհրդի 7-րդ նիստը
21.11.2012
Ս/թ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 7 նիստը, հետևյալ օրակարգով`
1. <2012թ. տասը ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>
/Զեկեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/:
2. Համայնքային ծառայության ոլորտում առկա թերությունների և բացթողումների վերաբերյալ
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/:
Հայտարարություններ`
-Զորահավաքային պլանների կազմման վերաբերյալ.
/Զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյան/:
-ՀՀ կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում մարզպետարանին ենթակա ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ-ներում էլեկտրոնային փաստաթղթա-շրջանառության մասին հաղորդում.
/Զեկուցող` աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան/:
-Գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերաբերյալ,
/Զեկուցող` աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:
-Հողի հարկի արտոնությունների վերաբերյալ.
/Զեկուցող` աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնեսական. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/:
-Ավագանու նիստերի հրավիրման և օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու մասին.
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյան/:
Մարզի համայնքներում Ամանորի և Սուրբ Ծննդի միջոցառումների անցկացման վերաբերյալ.
/Զեկուցող` ՏԻ և ՀԳՄԾ հարցերով վարչ. պետ Ա. Գրիգորյան/:
Մարզխորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու՝ համայնքների ղեկավարներ, աշխատակազմի քարտուղարներ, տարածաշրջանի զինվորական կոմիսարներ, ինչպես նաև մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5: