Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամբողջովին հիմնանորոգվել է Վայքի Երիտասարդական փողոցը

20.11.2012

 2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական  խոստումներից է եղել Վայքի հիմնական փողոցներից մեկի`  Երիտասարդական փողոցի հիմնանորոգումը:  Նախագահի խոստումն այլևս իրականություն է, ինչի արդյունքում քաղաքի հիմնական փողոցներից մեկը բնակիչներին ներկայանում է հիմնովին վերանորոգված և բարեկարգ վիճակում:

    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվերով,  Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ի միջոցով վերանորոգվել է փողոցի 780մ հատվածը: Ընդհանուր առմամբ իրականացվել են 131 մլն 500 հազար դրամ ճանապարհաշինական աշխատանքներ: Արդյունքում հիմնանորոգվել է ոչ միայն փողոցը, այլև երկու կողմերի մայթերը: Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2012 թվականի մայիսին և ավարտվել են նոյեմբերի 15-ին. նախատեսված ժամկետից մեկ ամիս շուտ :
    Հարակից պուրակում է գտնվում  2-րդ համաշխարհային պատերազմի զոհվածների հիշատակի հուշարձանը և մեկ այլ հուշարձան՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Վայքի քաղաքապետարանը քննարկում են Երիտասարդական փողոցի գիշերային լուսավորության, իսկ պուրակում՝ նստարանների տեղադրման հարցերը, նպատակ  ունենալով` այն դարձնել երեկոյան ժամերին երթևեկության համար փակ, Վայքի բնակիչների համար` հանգստի, ժամանցի և զբոսանքի գոտի :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15