Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնը` Վայոց ձորում

19.11.2012

<Ոսկե ծիրան> Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը նոյեմբերի 16-ին կայացավ <Ոսկե ծիրանն անիվների վրա> փառատոնի հանդիսավոր բացումը:
Բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փառատոնի պատվավոր նախագահ, <Փյունիկ> հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան մարզպետ Էդգար Ղազարյանը և կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Առաջին օրը ցուցադրվեց Միքայել Պողոսյանի <Եթե բոլորը> գեղարվեստական ֆիլմը: Փառատոնը Վայոց ձորում շարունակվեց նաև նոյեմբերի 17-ին և 18-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42