Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խոյի կուսակալության պատվիրակությունը` Վայքի քաղաքապետարանում
15.11.2012
Ս/թ նոյեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարիի ներկայությամբ կայացավ Վայք և Խոյ քաղաքների ղեկավարների հանդիպումը: Վայքի քաղաքապետարանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Վասիլի Ասլանյանը (քաղաքապետ Հարություն Սարգսյանը մեկնել է գործուղման), իսկ Խոյի քաղաքապետարանը` քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին:
Քննարկվեց երկու քաղաքների միջև հետագա համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Համաձայնություն ձեռք բերվեց նախապատրաստել և 2013թ. հայկական պատվիրակության ԻԻՀ փոխադարձ այցի ընթացքում ստորագրել <Քույր քաղաքներ> համագործակցության վերաբերյալ հուշագիր: