Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
15.11.2012
Ս/թ նոյեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները: Պատվիրակությունը ղեկավարում էր կուսակալ Ղոլան Հուսեյն Ամմարին: Պատվիրակության կազմում էին Խոյի քաղաքապետ Յուսեֆ Քարբալայի Խալալին, Խոյի նահանգապետարանի աշխատակից Փայլակ Սահակյանը և քաղաքապետարանի մշակութային, զբոսաշրջային, գյուղատնտեսության և լրատվական ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության ևլրատվական ստորաբաժանումների պատասխանատու աշխատակիցներ:
Նշենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյ գավառի միջև փոխհամագործակցության համաձայնագիր է կնքվել դեռևս 2010 թվականին: Քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջաների միջև զբոսաշրջության, մշակութային, մարզական, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: