Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և ԻԻՀ Խոյի կուսակալը ներկա եղան <Մասնագիտությունների օր Եղեգնաձորում> միջոցառման բացման արարողությանը
14.11.2012
![](http://vdzor.mtad.am/files/n_pics/2326_s.jpg)
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամարին այցելեցին Եղեգնաձորի <Գիտելիք> համալսարան և ներկա գտնվեցին <Մասնագիտությունների օր Եղեգնաձորում> միջոցառման բացման արարողությանը:
Բացելով միջոցառումը` <Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ողջունեց ներկաներին և հարգարժան հյուրերին, ապա ներկայացրեց միջոցառման հիմնական նպատակը` նպաստել մարզի ավագ և հիմնական դպրոցների աշակերտներին մասնագիտության գիտակցված ընտրություն կատարելու գործում:
Ներկաներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյան, մաղթելով աշակերտներին` հաջողություններ իրենց ընտրած մասնագիտության մեջ և արդյունավետ ուսումնառություն:
Այնուհետև հյուրերը շրջեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ներկայացրած շուրջ 50 տաղավարներով, որոնց միջոցով ԵՊԼՀ ստորաբաժանումները երիտասարդներին և աշակերտներին ներկայացրել էին բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական:
ԲՈՒՀ-ի ամբիոնների և կենտրոնների կողմից ներկայացվել էին նաև բուհում դասավանդվող ավելի քան 22 լեզուները, այդ թվում նաև պարսկերեն լեզուն` իր մշակույթով: