Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը
14.11.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամմարիի ներկայությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց հայ և իրանցի արվեստագետների ստեղծագործությունների համատեղ ցուցահանդեսը:
Ներկաներին ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալը: Նրանք հաջողություններ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալության միջև հաստատված բարեկամական հարաբերություններին:
Ցուցահանդեսի բացման ժապավենի կտրման պատիվը վերապահվել էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին և Արևմտյան Ատրպատականի Խոյի Կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամարիին:
Ցուցահանդեսում ներկայացված էին գեղանկարներ և ձեռքի աշխատանքներ: