Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

14.11.2012

Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:
Ողջունելով դեսպանին` մարզպետը հույս հայտնեց, որ դեսպանի հետ հանդիպումն այսուհետ խթան կհանդիսանա ՀՀ Վայոց ձորի մարզի և և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի Կուսակալության միջև առկա ջերմ բարեկամական կապերի էլ ավելի զարգացմանն ու գործնական կապերի հաստատմանը: Համոզմունք հայտնվեց, որ արդեն հաստատված փոխգործակցությունը կշարունակվի նպատակ ունենալով`ավելի ամրապնդել և ընդլայնել փոխգործակցության ոլոտներն ու ուղղությունները:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առաջին մարզն է, որ պաշտոնապես այցելում է, թեև հանդիպումներ եղել են Սյունիքի մարզում, սակայն ոչ պաշտոնական: Դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ գործուն աջակցություն կցուցաբերի Խոյի Կուսակալության և Վայոց ձորի մարզի միջև կապերի էլ ավելի սերտացման ու տարբեր ոլորտային ծրագրերի իրականացման հարցում:
Դեսպանին ներկայացնելով մինչ այդ եղած հարաբերություններն ու նախատեսվելիք ծրագրերը` մշակույթ, տուրիզմ, գյուղատնտեսություն, մարզպետը կարևորեց փոխհամագործակցությունը ոչ միայն պատվիրակությունների այցերի և իրականացվելիք ծրագրերի շրջանակում, այլև երկու հանրապետությունների վարչական տարածքների բնակիչների փոխայցելությունները: Այդ առումով քննարկվեց վիզաների տրամադրման առավել պարզեցման խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15