Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

12.11.2012

Սիրելի հայրենակիցներ
2012 թվականի նոյեմբերի 10-ին լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի կազմավորման 16-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին և մեր ողջ ժողովրդին:
Համայնքը ոչ միայն վարչատարածքային միավոր է, այլև, նախևառաջ, բնակչության հանրույթ, որոնք տեղական իշխանությունների միջոցով իրավասու են լուծել իրենց կյանքին և կենսագործունեությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրների արդյունավետ լուծումով մեծապես պայմանավորված է հասարակակական հարաբերությունների զարգացումը, ինչով էլ պայմանավորված է տեղական ինքնակառավարման համակարգի մեծ դերը հանրային կառավարման համակարգում:
Անցած 16 տարիների արդյունքների համադրմամբ մենք կարող ենք խոսել տեղական ինքնակառավարման բնագավառում նշանակալի ձեռքբերումների և հաջողությունների մասին, ինչը հիմք է տալիս հաստատել համակարգի կայացվածության փաստը: Մենք այսօր կանգնած ենք տեղական ինքնակառավարման ոլորտում նոր սերնդի համակարգային բարեփոխումների իրականացման հրամայականի առջև, ինչը պետք է դրսևորվի ՏԻՄ-երի կարողությունների ամրապնդման, դրանց հանրային դերի և ազդեցության մեծացման, ապակենտրոնացման քաղաքականության խորացման միջոցով:
Կրկին անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս պետական տոնի` Տեղական ինքնակառավարման օրվա առիթով
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15