Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը
09.11.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` նոյեմբերի 8-ին, Վայոց ձորի մարզպետարանում` նոյեմբերի 9-ին:
Վայքում ընդունելության էին եկել 35 քաղաքացիներ, որոնցից 21-ը` դրամական օգնության խնդրանքով, 3-ը աշխատանքի տեղավորման, 11-ը` վառելիքի ձեռք բերման հարցերով: Եղեգնաձորում` 64 քաղաքացիներ, որոնցից 35-ը` դրամական օգնության խնդրանքով, 4-ը շենք-շինության և հողի , 22-ը` վառելիքի ձեռք բերման, 3-ը` աշխատանքի տեղավորման հարցերով:
Նշենք, որ քաղաքացիները հիմնականաում դրամական աջակցություն խնդրում են բուժման նպատակով: Վառելանյութի ձեռք բերման նպատակով դիմած քաղաքացիներին նույնպես տրամադրվեց ֆինանսական օժանդակություն: Ուստի այն դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, բավարարվեցին, Վայքի տարածաշրջանում 32 քաղաքացու դիմում, Եղեգնաձորի տարածաշրջանում` 57:
Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներին մարզպետի կողմից տրվեց հանձնարարականներ` հարցերը քննարկել համապատասխան կառույցների ղեկավարների հետ և սահմանված ժամկետներում պատասխանել քաղաքացիների դիմումներին: