Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են <Գրից մինչև գիրք> խորագրով միջոցառումները մարզի դպրոցներում

08.11.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեկու  քահանա տեր Վազգեն Հովհաննիսյանի  մասնակցությամբ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում կայացավ <Գրից մինչև գիրք> գրական-երաժշտական միջոցառումը: Միջոցառումը նիրված էր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և գրատպության 500 ամյա հոբելյաններին: Մուտքը դեպի դպրոցական դահլիճ, ուր կայացավ գրական երաժշտական ներկայացումը, խոսուն վկա էր նշված պատմական ժամանակաշրջանների: Դպրոցականների ուժերով բեմականցած միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեց Մաշտոցյան գրերի ստեղծման և առաջին տպագիր գրքի հրատարակման պատմությունը և տրամաբանական ընթացքով պատմությունը հասավ մինչև մեր օրերը` դպրոցական կյանք և հայրենիքի լուսավոր ապագա, մինչև` Բիբլիական Արարատ: Միջոցառումը համեմված էր գրաբարով, արևմտահայերենով, աշխարհաբարով ստեղծագործող մեր մեծերի գրի և գրքի պատմությանը վերաբերող աշխատություններից հատվածներով ու շարականներով:
Մնում է հաջողություն մաղթել մասնակից երեխաներին և ստեղծագործական խմբին, դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանի գլխավորությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42