Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նույնականացման քարտեր հատկացնելու վերաբերյալ ուսուցման սեմինարներ` Վայոց ձորի մարզում
07.11.2012
Համաձայն ՀՀ կառավարության 2012թ.-ի սեպտեմբերի 13-ի թիվ 1202-Ա որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի պահանջների` Վայոց ձորի մարզում նույնպես նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզի տարածքում նույնականացման քարտեր /էլեկտրոնային ստորագրություններ/ հատկացնելու գործընթացի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով նույն որոշման 2-րդ հավելվածով ձևավորվել է աշխատանքային խումբ:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության գլխավոր մասնագետներ Անահիտ Սարգսյանը և Ռուզաննա Հախվերդյանը, ովքեր վերապատրաստվել են ուսումնական կենտրոնում, մշակել են ուսուցման սեմինարների մարզային ժամանակացույց: Ժամանակացույցի համաձայն` ս/թ նոյեմբերի 1-ից մինչև 14-ը մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների համար կանցկացվեն սեմինարներ:
Մարզպետարանի նիստերի դահլիճում մինչ այսօր տեղի են ունեցել չորս սեմինարներ որոնց մասնակցել են նշված կազմակերպությունների շուրջ 130 աշխատակիցներ:
ՈՒսուցման սեմինարների աշխատանքները շարունակվում են: