Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառում` <Գրից մինչև գիրք>
06.11.2012
![](http://vdzor.mtad.am/files/n_pics/2285_s.jpg)
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեկու հովիվ, տեր Վազգեն քահանայի մասնակցությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ <Գրից մինչև գիրք> գրական-երաժշտական միջոցառումը: Միջոցառումը նվիրված էր գրատպության 500 ամյա հոբելյանին: Դպրոցականների ուժերով բեմականցվել էր Մաշտոցյան գրերի ստեղծման պատմությունից մինչև Հակոբ Մեղապարտ` առաջին տպագիր գրքի հրատարակման պատմական փաստը և հայ գրի ու գրականության զարգացման ընթացքը:
Միջոցառմանը մասնակցեում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: