Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին

05.11.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովին
2012 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ <Հանրային քաղաքականության ձևավորման և համայնքային զարգացման> երկրորդ համաժողովը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի տնօրեն Ալեքս Սարդարը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերներշնլի կողմից իրականացված Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի երկու տարվա արդյունքները: Կազմակերպվել է քննարկումներ: Ներկայացվել է կատարվելիք ծրագրեր:

 

 Նույն համաժողովի շրջանակում նոյեմբերի 2-ին Քաունթերփարթ ինթերներշնլ Հայաստանի կազմակերպության նախաձեռնությամբ   Երևանի Սիրահարների այգում կազմակերպվել է  համայնքային բարիքների համտես, որին մասնակցել են նաև Վայոց ձորի Վայք, Գետափ, Բարձրունի և Գոմք համայնքները , որոնք բացի ուտեստեղենի, տաղավարները, ներկայացրել էին նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես:  Իսկ  համայնքների  ինքնագործ խմբերի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15