Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վաստակաշատ ուսուցիչների մեծարման երեկո`Վայք քաղաքում
02.11.2012
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ <Շնորհակալ եմ վաստակիդ համար> խորագրով միջոցառում, որը նախաձեռնել էր Կրթության և գիտության աշխատողների Վայքի տարածքային արհմիության նախագահ Մերի Ջանոյան:
Միջոցառումը նվիրված էր Վայքի տարածաշրջանի դպրոցների վաստակաշատ այն մանկավարժներին, ում տարիքև հատել էր 63-ի սահմանը:
Մեծարվող մանկավարժների մասին հնչեցին գնահատանքի ու շնորհակալանքի ջերմ խոսքեր: Միջոցառման ընթացքում եղան գեղարվեստական գեղեցիկ կատարումներ:
Կրթության և գիտության աշխատողների հանրապետական արհմիությունը պատվոգրերեվ պարգևատրել էր մեծարվող բոլոր ուսուցիչներին:
Պատվոգրերը նրանց հանձնեցին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը և Կրթության և գիտության աշխատողների Վայքի տարածքային արհմիության նախագահ Մերի Ջանոյանը:
Մենք նույնպես շնորհավորում ենք վաստակաշատ մանկավարժներին և մաղթում արդյունավետ գործունեություն` աշխատանքը շարունակողներին, իսկ վաստակած հանգստ գնացողներին` երջանիկ վայելում: