Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները
02.11.2012
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին <ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին> ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմինների ֆինանսավորման հայտերն ու ծրագրերը: Համատեղ նիստը վարում էին հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պատվիրակությունը, մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Մարզպետարանների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրին մարզերի համար նախատեսված ֆինանսական հատկացումները եւ իրականացվելիք ծրագրերը: Նրանք գոհունակությամբ արձանագրեցին, որ ընթացիկ տարվա համեմատ ավելացել են մարզերին հատկացվող դոտացիաները:
Աղբյուրը` Parliament.am