Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հորդոր` Վայոց ձորի մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ և կոթողներ այցելողներին

30.10.2012

Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածվել է տեսանյութ, իսկ տպագիր լրատվամիջոցներով` լուրեր և հարցազրույցներ, որոնք վերաբերում էին Վայոց ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու շրջակայքի աղտոտվածությանը և այն պարբերաբար մաքրելու խնդիրներին:
Շնորհակալություն ենք հայտնում <Չենք լռելու> նախաձեռնության անդամներին` հայ ժողովրդի արժանավոր զավակ, մեծ փիլիսոփա և հայրենասեր Գարեգին Նժդեհի աճյունի մասունքներն ամփոփող, մեր հավատքի Սուրբ Տաճար Սպիտակավոր եկեղեցու հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
Հայտնում ենք, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ղեկավար Անդրանիկ Մարտիրոսյանը տեղեկացրել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչություն, որ արձագանքելով բարձրացված հարցին` գյուղի երիտասարդական կազմակերպության անդամների ուժերով հոկտեմբերի 27-ին մաքրման աշխատանքներ են կատարվել եկեղեցու շրջակայքում: Քիչ ավելի ուշ նրանց են միացել նաև Սպիտակավոր ուխտագնացության եկած ՀՀԿ Շենգավիթի երիտասարդական կազմակերպության անդամները:
Նշենք, որ Սպիտակավորի տարածքը պարբերաբար մաքրվում է եկեղեցու հարակից գյուղերի ղեկավարների , Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի, մարզում գործող ԲՈՒՀ-երի ուսանողական կազմակերպությունների, հասարակական միավորումների նախաձեռնությամբ: Սակայն մաքրություն անելը մեկ բան է, պահպանելը` բոլորովին այլ բան: Մաքրություն պետք է պահպանի յուրաքանչյուր այցելու:
Ուստի` միանալով շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և անձանց ցանկություններին, խնդրում ենք պատմամշակութային հուշարձաններ այցելող հավատավորներին, զբոսաշրջիկներին, պատահական անցորդներին` հարգանք դրսևորել մեր տաճարների և մեր նախնիների աճյունների հանդեպ, մաքուր պահել մեր Սրբատեղիները սեփական տան զգացողությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42