Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ասմունքի հանրապետական փառատոնի կիսաեզրափակիչ փուլը` Վայոց ձորում
30.10.2012
Եղեգնաձորի մարզային մշակույթի տանը կայացավ արդեն ավանդական դարձած ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Այն այս տարի նվիրված է հայ մեծանուն և տաղանդաշատ գրողներ Սայաթ-Նովայի և Եղիշե Չարենցի հոբելյանական տերելիցներին: Փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկաներին գրողների մասին կենսագրական տվյալներ ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը:
Փառատոնի ներդպրոցական փուլին մասնակցել են մարզի կրթական հաստատությունների շուրջ 1500 աշակերտներ: Փառատոնն անց է կացվել 2 տարիքային խմբերով` 11-14 և 15-17 տարեկանների խմբեր: Մարզային կիսաեզրափակիչ փուլին մասնակցեցին ներդպրոցական փուլում աչքի ընկած 41 լավագույն ասմունքողներ` 11-14 տարիքային խմբից` 17 աշակերտներ, իսկ 15-17 տարիքային խմբից` 22 աշակերտներ և 2 աշակերտներ կրտսեր տարիքի:
Մասնագիտական ժյուրիի գնահատականներով 7 աշակերտներ արժանացան փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք: Գնահատման արդյունքները հրապարակեց փառատանի պատասխանատու քարտուղար` ժյուրիի նախագահ Մարիետա Մակարյանը: Մարզպետի անունից տեղակալ Մելս Հարությունյանը բանաստեղծությունների ժողովածուներ նվիրեց մրցանակային տեղեր գրաված մասնակիներին:Իսկ Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը փառատոնի մարզային փուլի մասնակից բոլոր աշակերտներին պարգևատրեց գեղարվեստական գրքերով:
Մրցանակային տեղեր գրաված աշակերտները ներկայացնում են ներքոնշալ դպրոցները.
15-17 տարիքային խումբ`
1-ին տեղ` Ղազարյան Նելլի-Քարագլխի միջնակարգ դպրոց,
2-րդ տեղ` Գալստյան Զարուհի-Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ` Լևոնյան Մերի-Աղավնաձորի միջնակարգ դպրոց:
11-14 տարիքային խումբ`
1-ին տեղ` Գրիգորյան Կարեն-Վայքի հիմնական դպրոց,
2-րդ տեղ` Ալոյան Հրաչյա-Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց,
3-րդ տեղ` Բաբայան Ստեփան-Եղեգնաձորի ավագ դպրոց:
Կրտսեր տարիքի մեկ աշակերտ` Ասլանյան Բենիկ-Վայքի հիմնական դպրոց:
Նշենք, որ մարզպետ Էդգար Ղազարյանը մինչ մրցույթը հյուընկալել էր փառատոնի մասնագիտական ժյուրիի անդամներին: