Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 6-րդ նիստը

29.10.2012

 

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի 6-րդ նիստը,որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցում էին համայնքների և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Առաջին հարցի` <2012թ. ինն ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին> զեկուզումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը:
Վարչության պետը ներկայացրեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, ներկայացրեց այն համայնքները, որտեղ եկամուտների հավաքագրման ցուցանիշերը ցածր են:
Հավաքագրման ցածր արդյունքներ ունեցող համայնքների ղեկավարները ներկայացրին ցուցանիշերի ցածր լինելու պատճառները: Մարզպետը հորդորեց համայնքների ղեկավարներին անել հնարավոր ամեն բան` հավաքագրման արդյունքներ բարձրացնելու համար և նշեց,որ համայնքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն այն համայնքներում, որտեղ հավաքագրման արդյունքները կհասցվեն 90-100 տոկոսի:


ՀՀ Վայոց ձորի մարզի ՆՈՒՀ-երի կողմից սննդամթերքի ձեռք բերման վերաբերյալ հաղորդումը նույնպես ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետը:
Նա ներկայացրեց մարզի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում Հայաստանի ՏՄՊՊՀ-ի ստուգումների արդյունքները և հորդորեց համայնքների ղեկավարներին խիստ հսկողություն իրականացնել համայնքապետարանների ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների կողմից իրականացվող գնումների գործընթացին:


Մարզի համայնքներում վարելահողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը:

Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, գործատու կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում զինապարտների հաշվառման նպատակով համապատասխան գրանցամատյանների վարման աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳԾՄ վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Նա իր խոսքում կարևորեց համայնքապետարաններում զինապարտների հաշվառման գրանցամատյանների վարման աշխատանքները, նշեց, որ գործընթացը և իրականացվող միջոցառումները կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների և տարածքային զինկոնիսարատների սերտ փոխհամագործակցությանը, որի արդյունքում կլուծվեն տվյալների փոխտրամադրման, դրանց համապատասխանության ստուգման հետ կապված աշխատանքների լիարժեք իրականացման առումով առկա խնդիրները:


Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկումներ և ընդունվեց համապատասխան որոշումներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելեց Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին:
Հարցերի քննարկումից հետո հնչեցվեցին օրակարգում ընդգրկված հայտարարությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15