Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակները` Վայոց ձորում

29.10.2012

 Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակների համերգը:
Համերգային ծրագրում քառյակներն առանձին-առանձին ներկայացրին արտասահմանյան դասականների ստեղծագործություններ, իսկ ծրագիրն ավարտեցինՊ. Աֆրիկյանի և Է. Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան ստեղծագործությունների կատարումներով:
Նշենք որ համերգային ծրագրում ընդգրկված էին նաև հայկական ազգային նվագարանների` քանոնի և քամանչայի կատարումներ:

Մարզպետ Էդգար Ղազարյանը համերգի վերջում շնորհակալագրեր հանձնեց քառյակների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեց գեղեցիկ կատարումների համար:
Համերգը կազմակերպել էր Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը, այն վարում էր Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության քարտուղար Արթուր Ներսիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40