Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակները` Վայոց ձորում
29.10.2012
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ Բելգիայի <Պամինա> և Շվեյցարիայի <Տետրաֆլուտ> կանանց ֆլեյտահարների քառյակների համերգը:
Համերգային ծրագրում քառյակներն առանձին-առանձին ներկայացրին արտասահմանյան դասականների ստեղծագործություններ, իսկ ծրագիրն ավարտեցինՊ. Աֆրիկյանի և Է. Հովհաննիսյանի Էրեբունի-Երևան ստեղծագործությունների կատարումներով:
Նշենք որ համերգային ծրագրում ընդգրկված էին նաև հայկական ազգային նվագարանների` քանոնի և քամանչայի կատարումներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը համերգի վերջում շնորհակալագրեր հանձնեց քառյակների ղեկավարներին և շնորհակալություն հայտնեց գեղեցիկ կատարումների համար:
Համերգը կազմակերպել էր Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը, այն վարում էր Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության քարտուղար Արթուր Ներսիսյանը: