Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում` Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում
23.10.2012
Այսօր Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ կայացավ 2013-2017 թվականների պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության գործողությունների ծրագրի նախագիծը, որը ներկայացնում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը:
Մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծ տեղ է տալիս ու կարևորում է երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, ոչ միայն երկրի զարգացման տեսլականից ելնելով, այլև հաջողված համարելով բոլոր այն ծրագրերը, որոնց ակտիվ մասնակցություն է ունենում երիտասարդությունը:
Բանախոսը ներկայացրեց ծրագրի վեց գերակայությունները և դրանց ածանցյալ գործողություններն ըստ գերակայությունների:
Մարզպետը ներկայացրեց իր նկատառումները ծրագրի վերաբերյալ և արեց կոնկրետ առաջարկություններ:
Կայացավ քննարկում, որի ընթացքում երիտասարդներն Արմեն Պապյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և արեցին մի շարք առաջարկություններ: