Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել է Վայքի զինվորական կոմիսարը

22.10.2012

Ս/թ-ի հոկտեմբերի 19-ին կայացել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ:
Քննարկվել են 201 2թվականի գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի հետ կապված կազմակերպչական խնդիրները: Ամփոփման խոսքում դրական է գնահատվել Եղեգնաձորի զինվորական կոմիսարի գործունեությունը, իսկ Վայքի զինվորական կոմիսար, մայոր Կամո Հակոբջանյանը 2012 թվականի գարնանային զորակոչը արդյունավետ կազմակերպելու գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:58:15