Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևներ գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին
22.10.2012
Ս/թ-ի հոկտեմբերի 19-21-ը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կայացավ հայ ֆերմերների <Հայագրոֆորում> համաժողովի աշխատանքները, որին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի պատվիրակությունը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի գլխավորությամբ:
Համաժողովում գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար, <Գյուղատնտեսական նվաճումների համար> ոսկե մեդալով պարգևատրվեց մարզի Ելփին գյուղի ֆերմեր Արտաշես Նազարյանը, իսկ Արենի գյուղի ֆերմեր Հայկ Ոսկանյանը և Գնդեվազ գյուղի ֆերմեր Հայրապետ Մկրտչյանը պարգևատրվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրերով :