Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

21.10.2012

Սիրելի վայոցձորցիներ
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի աշխատողներ
Ընդունեք իմ շնորհավորական անկեղծ բարեմաղթանքները գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Մեր երկրում 2011 թ. առաջին անգամ պետականորեն նշվեց գյուղատնտեսության աշխատողի օրը, որպես համակարգի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտ և, արվում է հնարավոր ամեն բան գյուղատնտեսության զարգացման համար, որպեսզի մոտ ապագայում հնարավոր լինի հողից ստացված բերք ու բարիքով ամբողջապես ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը:
Մեր մարզը միշտ աչքի է ընկել իր արտադրած արևահամ մրգերով ու անուշահամ բանջարեղենով, ինչպես նաև որակյալ կաթնամթերքով:Իսկ գինեգործության պատմությունն ունի շուրջ վեցհազարամյա պատմություն:
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի գործընկերներ, համոզված եմ, որ դուք այս բարի համբավը պատվով եք կրում: Պահելու եք ու շարունակելու եք արդիականացնել ձեզ ժառանգած գյուղատնտեսական աշխատանքի մարզային ավանդույթները և ստեղծագործական մտքի ներդրումով էլ ավելի արդունավետ եք դարձնելու այդ ավանդույթները:
Հարգելիներս, կրկին շնորհավորում են բոլորիդ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առատ արտադրանք և ձեր ստեղծած բերք ու բարիքի անհոգ ու բարի վայելում:
Եղեք առողջ ու երջանիկ, ապրեցեք խաղաղությամբ ու ապագայի հանդեպ հավատով լի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42