Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Վայոց ձորի մարզպետարանում

19.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հերթական աշխատանքային այցը Վայոց ձոր էր: Արմեն Գեւորգյանին ընդունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Փոխվարչապետը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետ Է. Ղազարյանը, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի պատասխանատուներ:
Մինչ օրակարգային հարցերը` փոխվարչապետն անդրադարձավ մարզում խաղողի մթերումների ընթացքին, առանձնապես հետաքրքրվելով Աղավնաձոր համայնքում արտադրված բերքի իրացման խնդիրներին:
Այնուհետև անդրադարձավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Ա. Գեւորգյանին առանձնապես հետաքրքրում էր երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքների որակը: Այդ հարցի կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց, որ ծրագրով նախատեսված 260 մլն դրամ արժողությամբ աշխատանքների շուրջ 75 տոկոսը կատարված է և հավաստեց, որ պահպանված են պահանջվող շինարարական բոլոր նորմերը:
Հաջորդ օրակարգային հարցը վերաբերում էր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին: Զեկուցվեց, որ 2012 թվականի ինն ամիսների կտրվածքով մարզի համայնքների տեղական բյուջերով սեփական եկամուտներ նախատեսվել է 235815.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 198953.0 հազ. դամ կամ հավաքագրումը կատարվել է 84.4 %-ով: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով համեմատաբար ցածր կատարողական է արձանագրվել մարզի 44 համայնքներից 11-ում:
Փոխվարչապետը նշեց, որ մարզի համայնքներում նախատեսվելիք ծրագրերի իրականացումը պայմանավորված է լինելու համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով և ցածր ցուցանիշներ ունեցող համայնքների ղեկավարներին հորդորեց հետևողական լինել համայնքային բյուջեների կատարման հարցում, բացառել ապառքների կուտակումը:
Ա. Գեւորգյանը նշեց, որ Արտաբույնք համայնքում ծրագրերի իրականացման նպատակահարմարության հարցը լրացուցիչ կքննարկվի` կախված վերջինիս սեփական եկամուտների հավաքագրման մակարդակից:
Փոխվարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից հարկային պարտավորությունները կատարելու խնդրին:
Քննարկվեցին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկություններ ներկայացրեց մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի շրջանակում դրանց բաշխման և վճարների հավաքագրման գործընթացի վերաբերյալ:
Վայքի և Եղեգնաձորի ՋՕԸ-երի ղեկավարները զեկուցեցին, որ ոռոգման ջրի մատակարարումն իրականցվել է պահանջարկին համաձայն, իսկ վարձավճարների հավաքագրումը կազմում է 70 տոկոս:
Քննարկվեցին նաև ընթացիկ մի այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42