Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետական բյուջեից հատկացում` Խաչիկի համայնքի չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին
18.10.2012
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագիր է իրականացնում, որի շրջանակում Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական համայնքի չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվող 7 ընտանիքների (անդամների ընդհանուր թիվը 44) անհատույց պետական աջակցություն է հատկացվել 30 մլն դրամի չափով` նոր բնակարաններ կառուցելու կամ գնելու համար:
Ծրագիրը կարևորվում է նրանով, որ մարզի սահմանամերձ համայնքի` Խաչիկ գյուղի բնակիչներն այդ գումարով կարող են տուն կառուցել կամ գնել միայն իրենց համայնքում:
Գյուղում դեռևս կան 40 ընտանիքներ, որոնք ապրում են չորրորդ կարգի վթարային շենքերում և հաջորդ տարիներին կարող են օգտվել անհատույց պետական աջակցությունից, քանզի ծրագիրը շարունակական է: