Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեկարգվում են Եղեգնաձոր քաղաքի հիմնական փողոցները
17.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանի և Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի տնօրեն Արայիկ Մաթևոսյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոց, որտեղ ավարտվել են նշված փողոցի 500մ հատվածի բարեկարգման աշխատանքները:
Համաձայն կնքված պայմանագրի ճանապարհաշինական աշխատանքները պետք է ավարտվեր ս/թ հոկտեմբերի 30-ին, սակայն Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի ճանապարհաշինարարների բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, այն ավարտվել է ժամկետից շուտ` հոկտեմբերի 10-ին:
Սպանդարյան և Նարեկացու փողոցների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն 2013թվականին:
Ավելացնենք նաև, որ Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան և Նարեկացու փողոցների բարեկարգման հանձնարարությունը տրվել է ՀՀ Նախագահի կողմից:
Մարզին հատկացված գումարներից նախատեսվել է բարեկարգել նաև Մոմիկի փողոցը (աշխատանքների կատարման ժամկետը նախատեսվել է 2012-2013թթ.)