Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջոցառումներ աղետների ռիսկերի նվազեցման թեմայով
17.10.2012
Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ՕՔՍՖԱՄ-ը <Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա> և <Ապավեն համայնքներին> հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է հանրային միջոցառումներ, որոնք տեղի կունենան Եղեգնաձոր քաղաքում 2012 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 13:00 Մշակույթի տանը:
Միջոցառումների շրջանակներում նախատեսվում են մրցույթներ աղետների ռիսկերի նվազեցման թեմայով` առանձնակի ուշադրություն դարձնելով աղետների ռիսկերի նվազեցման գործում գենդերի և երիտասարդության հարցերի վրա:
Մրցույթները կանցկացվեն հետևյալ ձևաչափերով`
• ինտելեկտուալ մրցույթ կանանց, տղամարդկանց և ավագ դասարանների աշակերտների համար,
• կավճով նկարչության մրցույթ երեխաների համար:
Ինտելեկտուալ մրցույքի արդյունքում երեքական մրցանակներ կշնորհվեն լավագույն տեղամարդկանց, կանանց և աշակերտների թիմերին, ինչպես նաև երեք մրցանակ երեխաներին լավագույն նկարների համար: