Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետարանում
16.10.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն , որին մասնակցում էին Վայոց ձորի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողոովի անդամները հանձնաժողոովի նախագահ Ցիալա Խուդինյանի գլխավորությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվորդյանը, Մելս Հարությունյանը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:
Խորհրդակցության թեման վերջերս ՀՀ Վարչապետի մոտ կայացած քննարկաման ընթացքում հանրապետության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողոովներում տիրող ոչ պատշաճ իրավիճակի մասին հնչեցված բացասական շեշտադրումներին նվիրված քննարկումն էր:
Մարզպետին հետաքրքրում էր ՎՁՄ հանձնաժողովում տիրող իրավիճակը: Նա հետաքրքրվեց թե նշված հանձնաժողովում ինչպիսի ընթացակարգով է ընթանում հաշմանդամության կարգի հաշվառման գործընթացը:
Հանձնաժողոովի նախագահը և անդամները մանրամասնեցին գործընթացի աշխատանքների հաջորդականությունը, նշեցին, որ պահպանվում են բոլոր նորմերը: Նրանք մարզպետին հավաստեցին, որ մարզային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի աշխատանքներում կոռուպցիոն ռիսկեր չկան: