Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հյուրեր` Ռուսաստանի Դաշնությունից

16.10.2012

 

Ռուս-հայկական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում էր Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովը, ով Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ` ս/թ հոկտեմբերի 11-ին ուղևորվեց Վայոց ձորի մարզ: Նրանք հուրընկալվեցին Ջերմուկի <Արմենիա> առողջարանում:
Հյուրերը հոկտեմբերի 12-ին ծանոթացան առողջարանային քաղաքին, եղան քաղաքի տեսարժան վայրերում: Նույն օրը նահանգապետի աշխատանքային խմբի անդամները եղան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որտեղ նրանց ընդունեց փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը: Կայացավ հանդիպում, որին մասնակցում էին Վայոց ձորից մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վանիկ Խուդավերդյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, համալսարանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Նարեկ Հարությունյանը,իսկ ՌԴ –ից Արխանգելսկի նահանգի տրանսպորտային ծառայության ղեկավար Դմիտրի Դեարտը, նահանգապետարանի աշխատակազմի պետական արձանագրային և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կալինինը, Ազգային հարցերի նախագահ, <Ռուսաստանի հայերի միության> Արխանգելսկի նահանգի մասնաճյուղի ղեկավար Մամիկոն Գեկչյանը և քարտուղարության առաջատար փորձագետ Ռոման Դոմանսկին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՌԴ-ից համագործակից Նիժնի Նովգորոդի նահանգի միջազգային և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դենիս Չիրկովը:
Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Կողմերը ներկայացրին իրենց տարածաշրջանների ձեռքբերումները և տնտեսությունների զարգացման հնարավոր ուղղությունները:
Կլոր սեղանից հետո ՌԴ-ից ժամանած հյուրերն այցելեցին Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց, որտեղ վայելեցին հայ և ռուս դասականների կատարումներ:
Այցի ավարտին հյուրերը եղան Նորավանքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42