Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

12.10.2012

ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում` հոկտեմբերի 11-ին,  Վայոց ձորի  մարզպետարանում` հոկտեմբերի 12-ին:

Վայքում ցուցակագրվել էին 16 քաղաքացիներ, որոնցից 16-ը   դրամական օգնության խնդրանքով, 3-ը աշխատանքի տեղավորման: Եղեգնաձորում ընդունելության էին եկել 41 քաղաքացիներ, որոնցից 36-ը   դրամական օգնության խնդրանքով, 4-ը բնակարանի ձեռք բերման և վերանորոգման հարցերով, իսկ Գետափ համայնքի նորակառույց թաղամասի բնակիչների անունից բարձրացվեց թաղամասը խմելու ջրով ապահովելու հարցը: Քաղաքացիներից 52 -ի դիմումներըորոնք վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, բավարարվեցին: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներին տրվեց հանձնարարականներ` հարցերը քննարկել համապատասխան կառույցների և ՏԻՄ-ի ղեկավարների հետ և սահմանված ժամկետներում պատասխանել քաղաքացիների դիմումներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13