Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն նվիրված առողջապահության ոլորտի խնդիրներին
10.10.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, նվիրված մարզի առողջապահության ոլորտի խնդիրներին: Խորհրդակցությանը մանակցում էին ոլորտը համակարգող փոխմարզպետը, համապատասխան վարչության պետը և մարզում գործող առողջապահական կազմակերպությունների ղեկավարները:
Մարզպետը նշեց, որ առողջապահության ոլորտի խնդիրներն այսօր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում են, քանզի ոլորտում կան մտահոգիչ հարցեր, որոնք անհրաժեշտ լուծում են պահանջում: Նա արտահայտեց իր մտահոգությունը մարզի առողջապահական կազմակերպություններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց վճարովի ծառայությունների գանձումների, դեղերի գնումների, կազմակերպությունների ֆինասական գործունեության պլանավորումների մասին:
Ջերմուկի Վայքի, Եղեգնաձորի և Արենիի առողջապահական կազմակերպությունների ղեկավարները պարզաբանումներ տվեցին մարզպետի հարցերին և իրենց հերթին արտահայտեցին աշխատանքային դժվարությունների վերաբեյալ իրենց մտահոգությունները:
Ամփոփելով խորհրդակցությունը մարզպետը հանձնարարեց առողջապահական կազմակերպությունների ղեկավարներին` ուշադրության կենտրոնում պահել նշված խնդիրները և անել ամեն ինչ ստեղծված վիճակը շտկելու ու թերությունները վերացնելու համար:


