Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

10.10.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո էրնեստո Ալվարես Ռիվերային: Մարզպետարանի մուտքի մոտ Տեր և Տիկին Ղազարյանները դիմավորեցին ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանին և իր տիկնոջը:
Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցավ անկաշկանդ զրույց, որի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Այնուհետև հյուրերը մարզպետի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ քաղաք, եղան Ջերմուկի <Արմենիա> առողջարանում, ըմպելասրահում, <Ջերմուկ Գրուպ> հանքային ջրի շշալցման գործարանում:
Հյուրերը Ջերմուկից ուղևորվեցին դեպի Նորավանք, ծանոթացան 13-րդ դարի քարե գեղեցկուհու համալիրի կառույցներին: Հանդիպման վերջում նրանք եղան Արենիի
<Արփա Ալկո> գինու արտադրամասում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57