Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումներ նվիրված Գրադարանավարի օրվան

09.10.2012

Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում կայացան <Հանդիպման վայրը` գրադարան> խորագրով մի շարք միջոցառումներ, նվիրված Գրադարանի օրվան, որին մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Ներկաների ողջունեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ավելի ուշ գրադարան ժամանեց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով գրադարանից հետո այցելեց  Հայաստանի պատական պատկերասրահի Եղեգնաձորի մասանճյուղ, որտեղ բացի նկարներից կազմակերպվել էր  նաև գրքերի ցուցադրություն:

Մասնագիտական տոնի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել Վայքի, Ջերմուկի քաղաքային և խոշոր գյուղերի համայնքային գրադարաններում:
Ներկայացնում ենք միջոցառման ծրագիրը`
Հանդիպման վայրը` գրադարան
Թեման- <Դու լույսի և մտքի տաճար` իմ գրադարան>

1. 17-00-ին Գրադարանավարի օրվան և Գրադարանային երեկոյի միջոցառումների բացման խոսք` մարզ. գրադարանի տնօրեն Ռ.Լևոնյան
2. 17-15-ից 19-00
ա/ Էքսկուրսիա- Հայաստանի Ազգային պատկերասրահի<ՙԵղեգնաձորի մասնաճյուղ
բ/ էքսկուրսիա մարզային գրադարանում,
գ/ Ցուցահանդես -դիտում -<Հայ առաջին տպագիր գիրքը>
3. 19:00-ից – 20-30 - Մանկական բազմաբնույթ միջոցառումներ
ա/ վիկտորինա նվիրված գրքին
բ/ երաժշտական և թատերական մաս
<Ուրախ ղողանջներ> մանկական ստուդիայի սաների ելույթը,
ներկայացումներ մանկական բաժնի ընթերցողների մասնակցությամբ
Խնկո-Ապեր<ՙԳող մաքին> <Ուխտավոր ագռավն ու աքլորը>
< Երեք խոզուկները> / Վայքի տիկնիկային թատրոն/
4. 20-30-ից 21-00 - Հանդիպում Վայոց ձորի ստեղծագործողների հետ
Ֆոլիկ Հակոբյան, Նորիկ Առաքելյան, Գրիգոր Գրիգորյան և ուրիշներ
5. 21-00-ից-22-00 - Գրական երեկո – <Հայ գիրք և գրչություն>/տեսաֆիլմ/
6. 22-00-ից -22-40 – Տեսանյութի դիտում` մարզային գրադարանի առօրյայից
7. 22-40-ից-23-00 – Միջոցառման ամփոփում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42