Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գինու և բերքի տոն Արենիում

09.10.2012

Հոկտեմբերի 6-ին տոնական տրամադրություն էր տիրում Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, որտեղ նշվում էր գինու ավանդական փառատոնը և մարզային բերքի տոնը, որին ներկա էր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը Վայոց ձորի մարզպետի ուղեկցությամբ մոտեցավ համայնքային տաղավարներին, համտեսեց տաղավարների ուտեստներից, զրուցեց համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, ականջալուր եղավ նրանց հաջողություններին ու հոգսերին:
Գինու տոնին մասնակցում էին մարզի գինեգործական ձեռնարկություններն իրենց տաղավարներով և անհատ գինեգործներ: Մարզի շուրջ 20 համայնքներ իրենց բերք ու բարիքն էին տոնահանդես բերել և ամբողջացրել միջոցառման գունապնակը: Իսկ Արենիի բնակիչներն իրենց տների առջև սեղաններ էին դրել և հյուրերին հրամցնում էին ոչ միայն գինի և անուշահամ մրգեր, այլև թարմ լավաշ, չրեր, կաթնամթերք, մեղր, ցուցադրում էին ձեռքի աշխատանքներ:
Հայկական ժողովրդական երաժշտության հնչյունների ներքո գյուղի հրապարակում տեղադրված չանի մեջ տարազավոր աղջիկները ճզմում էին կարմիր խաղողը:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էր գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառներ, ազգային երգ ու պար, խաղեր, թատերական բեմադրություններ, ինչպես նաև մրցույթներ:
Հյուրերը հնարավորություն ունեին նաև ականատես լինելու խորովածի, սուջուխի պատրաստման, հայկական լավաշի թխման արարողություններին:
Գետափ, Զառիթափ, Ռինդ համայնքերը տաղավարների լավագույն ձևավորման համար արժանացան ՀՀ Գյուղատնեսության նախարարության պատվոգրերի:
Համտեսի մրցութի արդյունքում Արենի գյուղի 3 բնակիչներ ստացան մրցանակներ:
Միջոցառումն իրականացվում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Թյուֆենկյան ընկերության ,Արենի գինու փառատոնի կազմակերպիչ՝ <<Արենի>> Փառատոն>> Հիմնադրամի հովանու ներքո:
Միջոցառման հովանավորներ՝ Չեխական Ավիաուղիների պաշտոնական ներկայացուցչությւոնը Հայաստանում, <ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ>ՍՊԸ:

  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42