Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հյուրընկալել էր Եղեգնաձորի թիվ1 հիմնական դպրոցի աշակերտների

08.10.2012

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի չորս աշակերտների, որոնք մարզպետին նվիրեցին դպրոցում լույս ընծայվող <Գրական ծիլեր> թերթի հերթական 6-րդ (2012-2013 ուսումնական տարվա 2-րդ) համարը, ինչպես նաև դպրոցականների ուժերով վերամշակված թղթով պատպաստված նկար` Մասիս սարի պատկերով:
Երեխաները պատմեցին թղթի թափոնների վերամշակման իրենց փորձի մասին: Նրանք նշեցին, որ դպրոցի նախկին սան Էմմա Մկրտչյանը մասնակցելով <Պիտանի աղբ> խորագրով հանրապետական մրցույթին շահել է որոշակի գումար և դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արմինե Մխիթարյանի նախաձեռությամբ ձեռք բերել թղթի մանրացման սարքավորում, որով էլ կատարում են թղթի թափոնի վերամշակում: Նշված աշխատանքների իրականացման պատասխանատվությունն իր վար է վերցրել Էմմային եղբայրը` 9-րդ դասարանի աշակերտ Էմին Մկրտչյանը, իսկ նկարչական ձևավորումները կատարում է 7-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաբայանը:
Իսկ թերթի խմբագրի պարտականությունները կատարում է 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սահակյանը, լրագրողի պարտականությունները` նույն դասարանի աշակերտ Դավիթ Մանուկյանը: Թերթի նյութերը սրբագրում է դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը նշեց, որ աշակերտները գովելի և օրինակելի գործեր են կատարում, նրանց մաղթեց հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և ուսման մեջ բարձր առաջադիմություն:
 Մարզպետն աշակերտներին շնորհակալություն հայտնեց նկարի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42