Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
07.10.2012

Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը:
Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու,ապագայի մասին, իմանալու <բանն հանճարոյ>:
Մաղթում եմ, որպեսզի ինչպես մարզային, նմանապես և համայնքային գրադարանները պատվով կատարեն իրենց առջև դրված առաջադրանքները, աշխատանքի նկատմամբ ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում և վայելեն ոչ միայն ընթերցողների, այլև մարզի մտավորականության հարգանքն ու սերը։
Հարգելի գրադարանավարներ, կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ձեր պատասխանատու ու պատվաբեր աշխատանքում: