Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օքսֆամի աջակցությամբ Վայոց Ձորում բացվեց առաջին գյուղական հյուրատունը. Հերմոնում նշեցին <Բերքի տոնը>
05.10.2012
Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում երեկ տեղի ունեցավ գյուղական հյուրատան բացման, «Բերքի Տոնիե և <Վայոց Ձորի ավանդական խոհանոցի> տոնահանդեսը: Միջոցառումն իրականացվեց Օքսֆամի «Կայուն Կենսապահովման Ծրագրիե շրջանակներում` մարզային գործընկեր <Աշխատանք և հայրենիք> ՀԿ-ի կողմից:
<Բերքի Տոնի> և <Վայոց ձորի ավանդական խոհանոց>ե տոնահանդեսը տեղի ունեցավ Հերմոն գյուղի բնակիչ Սաhակ Հովհաննիսյանի տան հարակից այգում: Սահակը` Օքսֆամի կողմից իրականացվող <Կայուն Կենսապահովման Ծրագրի> շրջանակներում` <Նոր Հորիզոն> հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կարողացել է վերանորոգել իր տունը և ծառայեցնել այն հյուրընկալության նպատակներով` դրանով իսկ նպաստելով Վայոց ձորի գյուղական համայնքներում ագրոտուրիզմի զարգացմանը:
Միջոցառմանը կմասնակցեցին Եղեգիս, Հերմոն, Գոմք, Զեդեա և Ազատեկ շահառու գյուղերի 5 կանանց կոոպերատիվներից 30 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրեցին իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը և ագրո-էկոտուրիզմի հնարավորություններն իրենց գյուղում: Յուրաքանչյուր գյուղ ներկայացրեց նաև տեղական խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ: Հյուրերը մասնակցեցին նաև ավանդական լավաշի թխման արարողությանը: Միջոցառումն ուղեկցվեց մանկական պարային խմբերի համերգով:
Աղբյուրը` hetq.am