Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաղողի բերքի մթերումների ընթացք Վայոց ձորի մարզում
05.10.2012
2012 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի գինեգործների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց խաղողի բերքի մթերումների հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց օգտագործել բոլոր հնարավորությունները մարզում աճեցված բերքն ամբողջությամբ ընդունելու համար: Այսօրվա դրությամբ ինչպես մարզի, այնպես էլ մարզից դուրս գործարանները մթերել են շուրջ 500տ խաղող:
Հոկտեմբերի 4-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը մարզպետի հետ ըստ համայնքների ճշգրտել են մթերման ենթակա խաղողի քանակը և, աշխատանքներ են տարվում աճեցված բերքն ամբողջությամբ մթերելու համար: