Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2012

Սիրելի ուսուցիչներ,
Ամենաբարի ցանկություններով, հարգանքով ու սիրով շնորհավորում եմ
Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Դարեր ի վեր սերունդներն ուսուցչի տոնին սիրով են սպասել, քանզի այն մի անգամ ևս հնարավորություն է ընձեռում բարձրաձայնելու Ձեր հանդեպ ունեցած երախտագիտության, գնահատումի ու սիրո խոսքեր, որովհետև հասարակաության զարգացման գործընթացում և անհատի ձևավորման գործում անգնահատելի է Ձեր ներդրումը:
Ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, լավ հասարակություն ունենալու համար` հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ հայ մանկավարժները բոլոր ժամանակներում եղել են ոչ միայն իրենց գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ:
Այսօր էլ Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ:
Իրավ` Ձեր նվիրումն անսահման է, ջանքերն` անկշռելի, ներդրումն` ակնածանքի արժանի:
Թանկագին ուսուցիչներ, հավատում եմ, որ Դուք որպես մտավորականներ ակտիվորեն զորակցելու եք, որպեսզի մեր մարզի զարգացման տեմտերը համահունչ լինեն քսանամյա մեր պետության հզորացման ու բարգավաճման ընթացքին:
Հարգելիներս, Դուք էլ համոզված եղեք, որ մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովեն Ձեր անհոգ ու խաղաղ աշխատանքային առօրյան:
Կրկին շնորհավոր Ձեր տոնը:
Ձեզ մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, նոր ձեռքբերումներ, գնահատանք ու սեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42