Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է դպրոցականների` ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը
29.09.2012
Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է դպրոցականների` ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Մրցութային թիմերը ներկայացված են` ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախի հանրապետությունից: Հավաքականաններում ընդգրկված են 4-6-րդ դասարանցիները:
Վայոց ձորի հավաքականի կազմում են Արենիի միջնակարգ դպրոցի 4-րդ, Մարտիրոսի դպրոցի 5-րդ և Գնդեվազի դպրոցի 6-րդ դասարանների աշակերտները:
Նշենք, որ Վայոց ձորի հավաքականի անդամների մարզահագուստների հարցը հոգացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը: